|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որի` առաջարկվում է վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Գառնիի, Գեղարդի, Գողթի և Կամարիսի համայնքների ղեկավարների լիազորությունները: Նախարարը պարզաբանեց, որ, համաձայն օրենքի, ընտրություններից հետո գյուղապետերը պաշտոնավարման են անցնում մեկ կամ մեկուկես ամսում, և որպեսզի այդ բացը չմնա, առաջարկվում է նրանց լիազորություններն ավելի շուտ դադարեցնել:
Լոքյանի ներկայացրած մեկ այլ նախագծով առաջարկվում է վաղաժամկետ դադարեցնել նաև Շիրակի մարզի Արևիկի համայնքի ղեկավարի լիազորությունները և համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակել: Նախարարը տեղեկացրեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Արևիկի համայնքապետի մահվան հանգամանքով:
Երկու որոշումներն էլ կառավարությունը հաստատեց:
Նշենք, որ Արևիկի գյուղապետ Գարեգի Ստեփանյանը մահացել է սեպտեմբերի 6-ին: Հիշյալ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները կկայանան 2017 թվականի փետրվարի 12-ին: