|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկովյան ավտոսրահների աշխատակիցներ են ձերբակալվել մեքենաների վաճառքի ժամանակ կատարած մեքենայությունների համար: Այդ մասին հայտնում է АПА-ն` ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին հղումով:
Հաղորդվում է, որ ավտոսրահները պատկանել են ադրբեջանցիների: Պարզվել է, որ ավտոսրահների աշխատակիցները համացանցում հայտարարություններ են հրապարակել ցածր գներով նոր մեքենաներ վաճառելու մասին, սակայն առքուվաճառքի պայմանագրի ստորագրումից հետո կեղծել են փաստաթուղթը` բարձրացնելով գինը: Ընդհանուր առմամբ, նրանք 50 մլն ռուբլու վնաս են հասցրել քաղաքացիներին:
Ձերբակալված ադրբեջանցիների թիվը չի նշվում: