|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ես ու Հրանտ Մարգարյանը տարբեր բաներ չենք ասել. լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե վարչապետը պնդում է՝ ամեն ինչ լավ է, իսկ կոալիցիոն գործընկեր` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել:
«Ես ասել եմ` սոցիալական վիճակը չի վատացել, ինքն /Հրանտ Մարգարյանը-խմբ/ ասել է՝ բեկումնային փոփոխություն չի եղել: Դուք որտե՞ղ եք տեսնում հակասություն»,- հարցրեց վարչապետը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը, որից հետո ընդունվել է հայտարարություն: Հայտարարության տեքստն՝ այստեղ: