close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
+3°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կայացել է ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ-ի համատեղ ընդլայնված նիստ. հայտարարություն

Քաղաքական

1 Նոյեմբերի 2017, 19:32
 Կայացել է ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ-ի համատեղ ընդլայնված նիստ. հայտարարություն

2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը: Անդրադարձ կատարվեց կուսակցության կազմակերպական վիճակին և անելիքներին, քննարկվեց  երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործուեությունը: Ներկայացվեցին քաղաքական կոալիցիայի շրջանակներում ստանձնած ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու ընթացող բարեփոխումները:  

Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարևոր է անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվու՞մ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը ապահովու՞մ են երկրի զարգացման դրական ընթացքը: Ներկայացված զեկույցների ու ծավալված քննարկման արդյունքում  կատարվեցին հետևյալ հիմնական հաստատումները.

  1. Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռևս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեև առկա են որոշ դրական տեղաշարժեր և արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայամաններում: Անհրաժեշտ է հաշվի առնել սոցիալական հետևանքները՝ նվազեցնելով դրանց հավանական բացասական ազդեցությունն անապահով խավերի նկատմամբ:
  2. Սոցիալական արդարության հաստատումն ու այդ ուղղությամբ աշխատանքը ՀՅԴ առաջնային խնդիրն է: Օրենսդիր ու գործադիր մարմիններում պատասխանատվություն ստանձնած կուսակցական գործիչներն իրենց աշխատանքում պետք է շարունակեն առաջնորդվել սոցիալական հիմնախնդիրների լուծման և սոցիալական արդարության ապահովման գիտակցումով:
  3. Կուսակցության ծրագրերի և մոտեցումների պետական քաղաքականության վերածվելը պահանջում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններում  առավել ակտիվ և նպատակասլաց գործունեություն: Կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել  2018թ. պետական բյուջեի նախագծին՝ այն գնահատելով ռազմավարական ծրագրերի իրականացման հետ համարժեք լինելու տեսանկյունից:
  4. Կարևորելով ընթացող բարեփոխումները՝ առաջնային խնդիր է մնում պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, բյուրոկրատական մեխանիզմների պարզեցումն ու որոշումների կայացման և գործադրման արդյունավետությունը: Արդյունավետ կառավարումը երկրի գրավչության և ներդրումների ապահովման կարևորագույն գրավականն է և պահանջում է ոչ միայն իրավական դաշտի բարելավումներ, այլ, հատկապես, գործադրման արդյունավետ և հետևողական ընթացք:
  5. Սահմանադրական նոր կարգի հաստատման համատեքստում առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի ներդրումը, որը պետք է երկրում ապահովի արդարության և իրավահավասարության իրական միջավայր:
  6. Կրթության և գիտության ոլորտում բազմաթիվ հիմնախնդիրները պահանջում են հետևողական աշխատանք և ճշգրիտ լուծումներ. կարևորագույն խնդիրն այդ հարցում մնում է ազգային դաստիարակության ապահովումը: Ոլորտի կառուցվածքային փոփոխությունները դեռևս չեն հանգեցրել բովանդակային փոփոխությունների և կրթության որակի բարելավման, ինչը երկրի զարգացման հիմնական երաշխիքն է:
  7.  Տարածքային կառավարաման բարեփոխումները պետք է ապահովեն երկրի համաչափ զարգացումը: Մարզերում և համայնքներում առկա ռեսուրսների և ներուժի արդյունավետ գնահատման, օգտագործման, իրատեսական ծրագրերի մշակման և գործադրման, համայնքների խոշորացման միջոցով անհրաժեշտ է հասնել տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության և լիարժեք միջոլորտային համագործակցության:
  8. Երկրի զարգացման գրավականներից են բնական միջավայրի և ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու կառավարումը: Ոլորտում առկա հիմնական դժվարությունները կապված են բնական ռեսուրսների օգտագործման ծավալների, բնապահպանական ռիսկերի գնահատման և նվազեցման արդյունավետ համակարգի ձևավորման, ներդրումային դրական միջավայրի ապահովման հետ:
  9. Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև դաշնակցական նորանշանակ մարզպետների գործունեությանը, Շիրակում և Արագածոտնում առկա խնդիրներին և դրանց լուծման ջանքերի արդյունավետությանը:

 Այս հաստատումների համատեքստում, քաղաքական համագործակցության շրջանակներում, ՀՅԴ-ն առաջնորդվելու է նախաձեռնողականության ու ինքնուրույնության գործելակերպով: Համատեղ աշխատանքի գլխավոր ուղղությունները շարունակելու են մնալ սոցիալական արդարության և համերաշխության հաստատումը, բնակչության կյանքի որակի բարելավումը, ապագայի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորումը, ազգային անվտանգության երաշխավորումը, հովանավորչության, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ իրական պայքարը և համակարգային բարեփոխումների իրականացումը:

 

ՀՅԴ բյուրոյի հանրային կապերի գրասենյակ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica