|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հերքել է ԶԼՄ-ներում երեկ հայտնված այն տեղեկությունը, թե Ջիգարխանյանին ձերբակալել են, երբ նա փորձել է մուտք գործել Մոլոգվարդեևսկայա փողոցում գտնվող իր բնակարանը. հայտնում է РИА Новости-ն:
«Հերթական սուտն է: Արմեն Բորիսովիչը եկել էր, որպեսզի վերցներ իր փաստաթղթերը: Վիտալինան չի տվել ոչ մի փաստաթուղթ, այդ թվում` արտասահմանյան անձնագիրը, թոշակի վկայականը և բժշկական ապահովագրությունը»,- մանրամանել է դերասանի ընկերը:
Ջիգարխանյանի ընկերը դերասանի անունից խնդրել է լրագրողներին` չներխուժել իր կյանքը: Նա նաև հայտնել է, որ Ջիգարխանյանը վերսկսել է աշխատանքները թատրոնում: