|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում հայտնի հայ դերասան Նուբար Թերզյանը մինչ մահը եղել է թուրքական ֆիլմերի գլխավոր աստղերից մեկը:
Ըստ Al -Jazeera-ի` Պոլսի այն փողոցի բնակիչները, որտեղ բնակվել է Նուբար Թերզյանը ստորագրություն են հավաքել` փողոցը նրա անունով անվանելու պահանջով և պահանջագիրը ներկայացրել են Սարըյեր թաղապետարանին: Թաղապետարանն այն հաստատել է, սակայն Կ.Պոլսի Բույուքշեհիրի քաղաքապետարանն այն չի հաստատել:
Քաղաքապետարանը ծիծաղելի պատճառաբանություն է ներկայացրել` պնդելով, որ փողոցի վերանվանումը կարող է շփոթություն առաջացնել` իբր կոմունալ վճարումների իրազեկումները կարող են սխալ հասցեներով ուղարկվել: