|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը նշեց, որ 2018-ին կառավարության աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկի միջոցով իրականացվող ծրագերի համար կտրամադրվի 18 մլրդ 591 մլն դրամ:
«2017-ի համեմատ` այս ցուցանիշն ավելի է: 4.4 մլրդ դրամի տարբերություն կա, որը պայմանավորած է մի շարք գործոններով, այդ թվում՝ նախագահի աշխատակազմից որոշակի ծրագրերի տեղափոխումով կառավարության աշխատակազմ»,- հայտնեց նա։
Ստեփանյանի խոսքով՝ կառավարության աշխատակազմի պահպանման համար անհրաժեշտ է 2 մլրդ 234 մլն դրամ, աշխատակազմի ծախսերի ավելացումը կազմում է 500 մլն դրամ: