|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր՝ բանակում չծառայալու պատճառներին: Նա նշեց, որ չի ծառայել բանակում, որովհետև բուհն ավարտելիս 2 երեխա է ունեցել։
«1991 թվականին ընդունվել եմ բուհ, ավարտել եմ 1996 թվականին և ավարտելուց ունեցել եմ 2 որդի ու ազատվել եմ բանակից։ Եթե դա մեղք ա, մեղք եմ գործել, ներողություն եմ խնդրում հասարակությունից»,- ասաց Հարությունյանը։
Դիտարկմանը՝ ուրեմն բանակից խուսափելու համար մարդիկ կարող են 2 երեխա ունենալ ու հեշտությամբ ազատվել բանակից, պատասխանեց. «Է թող ունենան»։
Համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ գործող օրենքի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ստանում է 18 տարին լրացած այն զորակոչիկը, ով ունի 2 և ավելի երեխա, կամ նրա կինը 2-րդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղի է: