|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը Ինստագրամի իր էջում Ստալինին մեղադրել է ռուս ժողովրդի զանգվածային ցեղասպանության մեջ. հայտնում է Московский комсомолец-ը:
«Նա ոչնչացրել է լավագույններին, ամենախելացիներին, ամենաքաջ մարդկանց: Դա, ըստ էության, ռուս ժողովրդի լայնամասշտաբ ցեղասպանություն է»,- գրել է Սոբչակը:
Նրա խոսքով՝ Ստալինին արդարացնում են նրանով, որ նա երկիրը մեծ գերտերություն է դարձրել՝ միջուկային զենքով և մեգակառույցներով, ինչին հնարավոր էր հասնել կոշտ ղեկավարմամբ: Սակայն, ըստ Սոբչակի, արդյունքում «Ստալինը կառուցել է մի համակարգ, որտեղ ամբողջ իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, ոչ թե ինչ-որ էլիտաների, այլ պարզապես հատուկ ծառայություններին»: