|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու այցի շրջանակներում հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության թուրքական ծառայությանը:
Միջանկյալ նշենք, որ Էրդողանը Ադրբեջանում մասնակցելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը:
Ըստ Superhaber-ի՝ հարցազրույցի ընթացքում լրագրողը հարց է հնչեցրել, թե Արցախյան հարցի լուծման համար ո՞ր երկրները պետք է ավելի դերակատարություն ունենան, և թե ո՞րն է պատճառը, որ այդ հարցը դեռևս լուծում չի ստանում:
Կրկնելով այդ մասին թուրքա-ադրբեջանական քարոզը՝ Էրդողանն ասել է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որքան Ադրբեջանի, այդքան էլ մեզ համար արյունահոսող վերք է»: Անդրադառնալով նաև Մինսկի խմբի աշխատանքներին՝ նա հայտարարել է, որ հավատում են՝ Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը խնդրի կարգավորման համար պետք է ավելի ակտիվ աշխատեն:
«Մենք ցանկացած հարցում շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին»,- հերթական անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահը: