|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժամանակը» գրում է.«Հայ կարտոֆիլագործների համար տարեվերջը կարող է խիստ եկամտաբեր լինել, և դրա պատճառն այն է, որ մեր տարածաշրջանում այս տարի երաշտի պատճառով բերքը լավ չի եղել: Մասնավորապես՝ գյուղմթերքների հետ կապված խնդիրներ կան 60-միլիոնանոց Թուրքիայում, որն իր կարտոֆիլի պահանջարկը լրացնելու համար գնումներ է կատարում հարևան երկրներից: Հայ մասնագետները պնդում են, որ հայկական կարտոֆիլը կարող է բարձր գներով վաճառվել ՌԴ-ում կամ Վրաստանում, այնտեղից էլ կարող է արտահանվել Թուրքիա: Դա նշանակում է, որ այս տարի հայ սպառողը կարտոֆիլի համար ևս թանկ է վճարելու: Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահին արդեն Վրաստան կարտոֆիլ է արտահանվում 130-150 դրամի սահմաններում, ըստ որոշ կանխատեսումների՝ հունվար-փետրվարին ներքին շուկայում դրա գինը կարող է հասնել մինչև 300 դրամի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: