|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Լեհաստանի Լուբլին քաղաքում ընթացող Ավանադական կարատեի Եվրոպայի գավաթի 5-րդ խաղարկությունում 12-13 տարեկանների տարիքային խմբում Հայաստանը ներկայացնող Արսեն Մխիթարյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Մխիթարյանը, որի անձնական մարզիչը Ավանդական կարատեի աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանն է, 3 մրցամարտերում առավելության հասավ լեհ մրցակցիների նկատմամբ և պարտություն կրեց միայն մեկում:
12-ամյա մարզիկը վաղը ևս հնարավորություն ունի ավելացնելու մեդալների քանակը՝ հանդես գալով էնբու ու թիմային կատա մրցաձևերում:

