|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բրազիլիայում ավարտված Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար պայքարում էին Ուրուգվայն ու Իտալիան:
Իտալացիներն այս անգամ էլ հաղթողին պարզեցին 11 մետրանոցներով: Խաղի հիմնական ժամանակում մրցակիցները երկուական գնդակ էին ուղարկել միմյանց դարպասները:
Իտալացիներից աչքի ընկավ Դավիդե Աստորին՝ 24-րդ րոպեին և Ալեսանդրո Դիամանտին՝ 73-րդ րոպեին: Ուրուգվայցիներից «Նապոլի»-ի հարձակվող Էդինսոն Կավանին դուբլի հեղինակ դարձավ՝ դրանով իսկ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ: Սակայն գոլեր այլևս չգրանցվեցին:
11 մետրանոց հարվածաշարում փայլուն հանդես եկավ Ջիջի Բուֆոնը: Իտալացի դարպասապահը ետ մղեց Դիեգո Ֆորլանի, Մարտին Կասերեսի ու Վալտեր Գարգանոնի հարվածները:
Իտալիան նվաճեց առաջնության բրոնզե մեդալ: