|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանցիների նկարահանած «Հայկական ֆաշիզմ» խորագիրը կրող ֆիլմն ընդգրկվել է Ռուսաստանի ծայրահեղական նյութերի դաշնային ցանկում. հայտնում է Русарминфо-ն:
««Ադրբեջանը Կովկասում հայերի վերաբնակեցումից ի վեր» բառերով սկսվող և « Եվ մյուս կողմից Ադրբեջանին՝ որպես ագրեսիայի զոհի» բառերով ավարտվող ադրբեջանական ֆիլմը, որի տևողությունը 1 ժամ 5 րոպե 59 վայրկյան է, ծայրահեղական նյութ է ճանաչվել», - ասվում է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
Ռուսական դատարանի որոշմամբ՝ ֆիլմի ցուցադրությունը ՌԴ տարածքում արգելվել է: