|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 16-ին, ժամը 18:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչն օգնություն է կանչում, դուռը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ՝ 1973 թ. ծնված Ս. Հ.-ի ձեռքերն արգելափակվել են ննջասենյակում գտնվող ծալովի անկողնու տակ:
Փրկարարները քաղաքացու ձեռքերը դուրս են բերել արգելափակումից. Ս. Հ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա: