|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի, Շամախյան հատվածի ուղեփակոցում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացնում բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը: Հրդեհի վայրում է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Մարինե Կարապետյանը դեպքի վայրից ուղիղ միացմամբ նշեց, որ հրդեհի տարածման վտանգ չկա: Արդեն ժամանել են հրշեջները: Այստեղ խստացված ռեժիմով հսկողություն պետք է իրականացներ «Պանտերա» ընկերությունը:Պահակակետն ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար տուժածներ չկան:
«Ահա այսպես են ոմանք պայքարում ապօրինի ծառահատումների դեմ»,- ուղիղ միացման ժամանակ կարծիք հայտնեց բնապահպանության նախարարության մամուլի խոսնակը: