|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բուդապեշտում ընթացավ թաեքվոնդոյի` մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի յոթ ներկայացուցիչ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնեց, որ մեր մարզիկներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել:
«Մի քանիսը կարողացան հաղթել 1-2 գոտեմարտում, բայց դա բավարար չէր: Տղաները միջազգային փորձի պակաս ունեն: Ձգտում ենք այդ բացը ներքին առաջնություններով լրացնել: Հերթականը կանցկացնենք «Դինամոյում» հոկտեմբերի 21-ին»,-ասաց Վարդան Ղահրամանյանը: