|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ իր վերաբերմունքով զարմանք և ափսոսանք է առաջացնում: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը. հայտնում է АПА-ն:
Նա բողոքել է, թե ԵԽԽՎ-ում որոշ անձինք իրենց պահում են գրեթե ինկվիզիցիայի անդամների նման: «Եթե ԵԽԽՎ-ն կարծում է, թե իր հիմնական առաքելությունը գործընկերների համար պատիժներ սահմանելն է, իսկ հենց այնտեղ բացակայում են ցանկացած պարտավորություններ, այդ դեպքում ո՞ւմ և ինչի՞ համար է պետք նման մարմինը»,- գրել է Մամեդովը:
Երեկ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ երկու բանաձև է ընդունել: