|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 9-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում այրվում է սուպերմարկետ:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7/15 հասցեում գտնվող երկհարկանի սուպերմարկետի երկրորդ հարկում:
Այրվել է սուպերմարկետի արագ սննդի կետի խոհանոցի (400 քմ) տանիքից մոտ 84 քմ հատված, ջերմահարվել՝ մոտ 150 մք հատված և գույքը՝ մասամբ: