|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր խորհրդարանում մի քանի լրագրողներ փորձեցին Սամվել Ալեքսանյանից ճշտել` ինչո՞վ է պայմանավորված մթերքների գնաճը: «Ես բիզնեսով չեմ զբաղվում»,- շտապեց արձագանքել նա:
Ի պատասխան դիտարկմանը` «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում էլ են մթերքները թանկացել, նա կրկնեց. «Ես բիզնեսով չեմ զբաղվում»:
Yerkir.am-ի հարցին` որպես քաղաքացի, պատգամավոր` նրան չե՞ն անհանգստացնում թանկացումներ, Ալեքսանյանն արձագանքեց. «Ամեն ինչն էլ անհանգստացնում ա»:
Այլ հարցերի նա չպատասխանեց, հրեց լրագրողին և ասաց. «Ա, լավ վերջացրեք»: