|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Խորհրդարանն այսօր քվեարկեց երեկ քննարկած օրինագծերը: Բոլոր նախագծերն ընդունվեցին առանց դեմ ձայների, ինչը հարցուցեց նաև ԱԺ նախագահի զարմանքը: «Էս դեմ չկա, հա՞»,- ասաց նա օրինագծերից մեկի քվեարկությունից հետո:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Հանրապետական խմբակցության կողմից երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին համարժեք արձագանք չի եղել»,- ասաց նա և նշեց, որ ինքը ծանուցել է Գեղամյանի հետ եղած միջադեպի մասին՝ ընդգծելով, որ Հանրապետականի կողմից լռությունը կարող է նշանակել, որ Հայաստանի քաղաքական կյանքում նոր քաղաքական գործընթացի սկիզբ է դրվում։
«Եթե սա մարտահրավեր է «Ելք» դաշինքին և նրա ընտրողներին, արձանագրենք, որ մենք ընդունում ենք այդ մարտահրավերը», - ասաց պատգամավորը։