|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ Նորագավիթում անհայտ անձի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում ստացած 48-ամյա Սամվել Ավագյանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Նշենք, որ Ավագյանը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ ստացածը նախկինում մի քանի անգամ դատված է եղել, նրան ավելի շատ ճանաչում են Ջոն մականվամբ: