|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Ժամանակը» գրում է.«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը: Այդ նպատակով Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր: Թեև ԱՆ-ից տեղեկացրել են, որ ապահովագրության պայմանագրեր կնքվել են ՀՀ-ում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, սակայն այս օրերին սոցփաթեթի շահառուներից շատերը էլեկտրոնային փոստով ծանուցումներ են ստանում, որ նախարարությունը իրենց համար առողջության ապահովագրության պայմանագիր է ձեռք բերել «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերությունից: Ինչպես հայտնի է, «ԻնգոԱրմենիա»-ն պատկանում է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: Նա մինչև նախարար նշանակվելը «ԻնգոԱրմենիա»-ի ղեկավարն էր»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: