|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակը» գրում է.«Մինչ ԱԺ ուղարկվելը` «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը քննարկվել, «ադաբրյամսի» է արժանացել նախագահական նստավայրում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Ներկաները տարակուսել են, որ կառավարության ներկայացրած կարևորագույն նախագծի քննարկման ժամանակ ներկա չի եղել վարչապետը։ Մինչդեռ, նախագծով որոշակիորեն նվազեցվում են վարչապետի լիազորությունները, կարևորագույն որոշումների մոդերատոր դարձնում կառավարությանը և Անվտանգության խորհրդին։
Կարեն Կարապետյանի բացակայությունը մասնակիցներին հեռուն գնացող եզրակացությունների առիթ է տվել. եթե վարչապետը չի հրավիրվել, ուրեմն մի բան էն չի նախագահ-վարչապետ տանդեմում, եթե կրճատվում են վարչապետի լիազորությունները, հնարավոր է և իսկապես Գալուստ Սահակյանն ու ՀՀԿ-ն «ազգովին չխնդրեն» Սերժ Սարգսյանին` վարչապետ դառնալ։ «Չնայած օրենք է` պահի տակ կարելի է ցանկացած փոփոխություն կատարել»,- ասաց հանդիպմանը մասնակցած իրավաբաններից մեկը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: