|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը հակառակ կարծիքներ ունեն ՄԱԿ-ի բանաձեւի վերաբերյալ, որով թույլատրվեց ռազմական գործողությունը Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ:
Վարչապետը բանաձեւը համեմատեց խաչակրաց արշավանքի հետ, իսկ նախագահը քննադատեց կառավարության ղեկավարին՝ վերջինիս ձեւակերպումն անվանելով «անթույլատրելի»: Երեկ Մեդվեդեւը կոչ արեց Պուտինին ավելի զգույշ լինել քաղաքական գնահատականներում:
Ինչպես նշում են փորձագետները, տանդեմն առաջին անգամ տարակարծություն ցուցաբերեց սկզբունքային հարցում: