|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ճշտում է` Լաս Վեգասում համերգի ժամանակ արձակված կրակահերթի հետևանքով զոհվածների և վիրավորների թվում ազգությամբ հայեր կա՞ն, թե՞ ոչ: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը զբաղվում է այդ հարցով:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում համերգի ժամանակ կրակոցների հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի, 200 մարդ վիրավոր է: Ոստիկանությունը ոչնչացրել է անհայտ տղամարդուն, ով Mandalay Bay հյուրանոցի պատշգամբից կրակ էր բացել Route 91 երաժշտական փառատոնի մասնակիցների վրա: