|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Լաս Վեգասի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետեւանքով զոհվել է 3 մարդ, եւս 3-ը վիրավոր են:
Փոխհրաձգությունն ու ավտովթարը խաղատներից մեկի հաճախորդների վեճի հետեւանքն են: Միջադեպի մասնակիցների թիվը եւ անունները ոստիկանությունը դեռեւս չի հայտնում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխհրաձգությունը կատարվել է երկու մեքենաներից`Maserati и Range Rover, որոնց անցել են խաչմերուկով կարմի լույսի տակ` միաժամանակ ճանապահին բախվելով այլ մեքենաներին: Գնդակներից մեկը դիպել է Maserati-ի վարորդին, նա կորցրել է կառավարումը եւ բախվել տաքսիի: Տաքսին այրվել է ու պայթել: Maserati-ի վարորդը, տաքսու վարորդը եւ ուղեւորը մահացել են: