|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտնել է, որ ներկայումս բնակվում է Կիևի` իր բնակարանում: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում. հայտնում է Газета.ру-ն:
«Ես ոչ մի տեղ չեմ փախել, ապրում եմ Կիևի` իմ տանը: Եթե դու այդքան խիզախ ես, մյուս անգամ, երբ կայցելես Ուկրաինայի անվտանգության ծառայություն` հերթական հանձնարարականը ստանալու, արի իմ տուն, այն մոտիկ է»,- պատասխանել է Սահակաշվիլին ուկրաինական ծայրահեղական «Պրավի սեկտոր» կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշին: