|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի նորանշանակ պետնախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Թալիշի վերաբնակեցման խնդիրներին: Ըստ նրա` Թալիշում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում: «Աշխատանքներ են տարվում բնակավայրերի կառուցման, վերակառուցման, դպրոցի, մանկապարտեզի, համայնքային կենտրոնի, հանդիսությունների սրահի վերակառուցման ուղղությամբ ևս»,- ասաց պետնախարարը:
Նրա խոսքով` բնակիչների տեղափոխությունը ձգձգվում է, որովհետև այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում: «Հաստատ հաջորդ ձմեռ թալիշցիներն ապրելու են իրենց պապական գյուղում, բայց ոչ պապական օջախներում, որովհետև մենք համեմատաբար անվտանգ տեղերում ենք փորձում կառուցել նրանց նոր տները»,- տեղեկացրեց Հարությունյանը: