|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Սյունիքի մարզում քարոզարշավ էր իրականացնում ՀՀԿ-ն:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց իր կուսակցության ծրագրերը և անդրադարձավ բնակչությանը հուզող հարցերին: Բնակիչներից մեկը հարց ուղղեց Սյունիքի նախկին մարզպետի վերաբերյալ: «Ճի՞շտ է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտրություններից հետո վերադառնալու է իր պաշտոնին»:
Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Էսքան իմ ասածներից հետո ամենաշատ քննարկվող հարցը դա է՞ր: Որևէ մեկը երաշխավորված չէ, որ իր ունեցած պաշտոնը պապական է: Այս պահի դրությամբ մենք գոհ ենք Սյունիքի ներկայիս մարզպետի աշխատանքից, և որևիցե պրոբլեմ չենք տեսնում»: