|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հինգշաբթի առավոտյան Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել խորհրդարանի ստորին պալատը ցրելու մասին. հայտնում է РИА Новости-ն:
Երկրի վարչապետ Սինձո Աբեն բացատրել է, որ որոշում է կայացվել հոկտեմբերի 22-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար խորհրդարանի ստորին պալատը ցրելու մասին` ԿԺԴՀ-ից եկող միջուկահրթիռային սպառնալիքի պատճառով:
«Դրանք կլինեն ընտրություններ, որոնք պահանջում են այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ ինչպե՞ս պաշտպանել Ճապոնիան, ինչպե՞ս պաշտպանել քաղաքացիների խաղաղ կյանքը»,- հայտարարել է նա: