|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդես է գալիս Կատալոնիայում անկախության հանրաքվեի դեմ. հայտնում է Газета.ру-ն: Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Իսպանիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես հանդես եմ գալիս միասնական Իսպանիայի օգտին»,- ասել է նա:
Թրամփը կարծիք է հայտնել, որ Կատալոնիայի բնակիչները կնախընտրեն մնալ Իսպանիայի կազմում:
Նշենք, որ հանրաքվեն նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 1-ին` առանց Իսպանիայի իշխանությունների համաձայնության: