|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.55-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք հարցականով, ճակատոսկրի կոտրվածք հարցականով, ճակատային շրջանի սալջարդ վերք ձախից, դեմքի բազմաթիվ քերծվածքներ, աջ և ձախ ակնակապիճների փափուկ հյուսվածքների սալջարդ, այտուց, կապտուկ հարցականով, ձախ ձեռնաթաթի և նախաբազկի քերծվածքներ» ախտորոշմամբ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ապակու գործարանի դիմացի ավտոտեխսպասարկման կայանի մոտից շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա օտարերկրյա քաղաքացի:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տղամարդը նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, առանց հաշվառման համարանիշների իր «GPR 50» մոդելի մոտոցիկլետով Արմավիր-Երևան ճանապարհը երթևեկել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ, 2-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի հատվածից, հարվածել պատին՝ ստանալով նշված մարմնական վնասվածքները:
Կատարվում է քննություն: