Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Գերմանական Բեռլին, Քյոլն, Դյուսելդորֆ, Մյունխեն և Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել. հայտնում է Лента.ру-ն: Պատճառն այն է, որ Բունդեսթագ է անցել ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը:
Ցուցարարները նշել են, որ իրենք վախեցած են կուսակցության բարձր ցուցանիշներով, ոմանք կատարվածն աղետ են անվանել: Նրանց ձեռքին եղել են «Ո'չ նացիզմին» գրառումով վահանակներ:
Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայացել են խորհրդարանական ընտրություններ: Ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն առաջին անգամ անցել է խորհրդարան` հավաքելով ձայների մոտ 13 տոկոսը և զբաղեցնելով երրորդ տեղը: