|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանցի երիտասարդների մի խումբ և ոչ իշխանական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում ԵՄ-ի գրասենյակի առջեւ. հայտում է ադրբեջանական Trend-ը:
Տեղեկության համաձայն՝ ակցիայի մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնել ԵՄ-ին Ադրբեջանի նկատմամբ անարդար վերաբերմունքի համար: Նրանք վանկարկել են՝ «Ձեռքերդ հեռու Ադրբեջանից», «Մի քաղաքականացրեք սպորտը» և այլն:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին` ազատել քաղբանտարկյալներին մինչև Եվրոպական խաղերի մեկնարկը: ԵՄ անդամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անգամ այդ պատճառով հրաժարվել է մեկնել Բաքու` ներկա լինելու Եվրոպական խաղերի բացմանը: