|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Հայաստան է այցելել Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան: Լրագրողները հետաքրքրվեցին նրանից, թե ինչ կարծիք ունի ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի այն հայտարարության վերաբերյալ, որ Հայաստանը պետական կարգավիճակ պետք է տա ռուսերենին: ԿԳ նախարարը, շրջանցելով բուն հարցի պատասխանը, նշեց, որ իր այցը Հայաստան բոլորովին այլ նպատակ ունի:
«Խնդիրն այն է, որ ես` որպես կրթության նախարար, այստեղ եմ` կյանքի կոչելու կրթությանն ու գիտությանը վերաբերող հարցեր, իմ ոլորտը բոլորովին այլ է»,- ասաց Վասիլևան` հավելելով, որ Հայաստանում իր առաքելությունը կրթության ոլորտում համագործակցությունն ու հարաբերությունների խորացումն է:
Ըստ նրա` իրենց շատ է հետաքրքրում նաև շախմատը հանրակրթական դպրոցներում որպես առարկա մտցնելու` մեր փորձը: Այն, ըստ նախարարի, մեր կրթական համակարգի հիանալի ավանդույթներից մեկն է, որն իրենց շատ է հետաքրքրում: