|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի Եվլախի շրջանի Խավարլի գյուղի ջրանցքում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող` 1984թ. ծնված Բեքիր Շուբայ օղլը Բեքիրովը. հայտնում է Oxu.Az-ը:
Նշվում է, որ նա վիրավորվել է որսորդական հրացանից արձակված կրակոցից, հետո նրան նետել են ջրանցքը:
Զինծառայողը, չնայած ծանր վիճակին, կատարվածի մասին տեղեկացրել է հարազատներին, որոնք նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մինգեչաուրի կենտրոնական հիվանդանոց:
Քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: