|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագհ Դոնալդ Թրամփը կտրուկ հայտարարություններով է հանդես եկել Հյուսիսային Կորեայի հասցեին: Նա դրանով պատասխանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարի ելույթին: Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը Թրամփին անվանել էր հոգեբանորեն աննորմալ մարդ, ով տառապում է փառամոլությամբ ու կանգնած է ինքնաոչնչացման անապարհին:
Թրամփն արձագանքել է, թե Հյուսիսային Կորեայի լիդեր Կիմ Չեն Ինը երկար չի ձգի:
Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հայտնել են, որ 100 հազարից ավել մարդ Պհենյանում հավաքվել է ցույցի` ի պաշտպանություն իրենց լիդերի` Կիմ Չեն Ինի և նրա հայտարարությունների: Հյուսիսային Կորեայի լիդերը հայտարարել էր,որ սպասում են հարմար պահի, որ իրականացնեն «Չարի կայսրության»` ԱՄՆ-ի դեմ պայքարի եզրափակիչ փուլը, որպեսզի մաքրեն երկիր մոլորակը ԱՄՆ-ից: Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումների պատճառով: