|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկվանից սոցցանցերում ակտիվորեն շահարկվում է, թե Հայաստանում շտապօգնությունը դառնալու է վճարովի:
Նման քննարկումների առիթ է տվել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հայտարարությունը, որ, օրինակ, Իսրայելում այնպիսի կանչերը, ինչպիսիք են ճնշում չափելը, սրսկելը, զրուցելը, ջերմություն իջեցնելը, որոնք ի սկզբանե պետք է կատարվեին առաջնային օղակի կողմից՝ ոչ շտապ կերպով, վճարովի են, ինչն էլ շահարկումների առիթ է տվել, թե Հայաստանում շտապօգնությունը դառնալու է վճարովի:
Yerkir.am-ը Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից հետաքրքվեց` արդյո՞ք շտապօգնությունը վճարովի է դառնալու Հայաստանում: Նրա խոսքով` այս պահին ոչ մի հստակեցում չկա, միայն պրոյեկտի մասին է խոսքը:
«Ընդամենը ծրագիր կա, որ շտապօգնությունը հիմնականում պետք է կատարի իր անհետաձգելի կանչերը, խնդիրը դա է: Անհետաձգելի կանչերը չեն կարող վճարովի լինել երբևէ»,- ասաց նա ապա հավելեց, որ չի հասկանում այս քննարկումների ու անտեղի շահարկումների պատճառները: