Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը սեպտեմբերի 21-ին Գյումրիում էին: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի ուղեկցությամբ` նրանք նախ այցելեցին Գյումրու «Երեխաների տուն», ծանոթացան խնամքի կենտրոնի գործունեությանը, պայմաններին, հետաքրքրվեցին երեխաների առողջական վիճակով, նրանց ընտանիք վերադարձնելու խնդիրներով:
Այնուհետև կոնգրեսականները եղան «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում: Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամերիկյան ատենապետ Մարիա Միհրանյանը նշեց, որ կոնգրեսականներին Գյումրի ուղեկցելու գլխավոր նպատակը այստեղ արդեն իրականացված աշխատանքներին ծանոթացնելն ու դեռևս չլուծված հիմնախնդիրների լուծման համար ներդրումներ ներգրավելն է: «Հայաստան» համահայկական հիմնադրամն է օժանդակել աշխատանքին, որ կոնգրեսականները եկել են Հայաստան: Նախ նրա համար, որ տեսնեն` ինչ է կատարվում Հայաստանում: Մենք ուզում ենք, որ իրենք շատ բան տեսնեն, տեղեկանան, պատկերացում կազմեն, տրամադրվածություններն առավել դրական լինեն, ինչի արդյունքում նոր օժանդակություններ կուղղվեն դեպի Հայաստան»,- ասաց նա:
Շիրակի մարզպետարան