|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2017 թվականի սեպտեմբերի 15-ին ժամը 19:00-ի դրությամբ դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը։
2017 թվականի սեպտեմբերի 15-ին Սևանա լճից ջրի բացթողման ՀՀ օրենքով նախատեսված ծավալները լրացել են, և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից սահմանված կարգով կապարակնքվել են «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները /վահանակները/:
Հիշեցնենք, որ բացի օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետր տարեկան ջրբացթողումը, ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի լրացուցիչ Սեւանա լճից բաց է թողնվել եւս 100 միլիոն խորանարդ մետր ջուր»: