|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բրիտանացի լրագրող Փոլ Մակքլինը, ով աշխատում էր The Financial Times պարբերականում, կոկորդիլոսի զոհ է դարձել. հայտնում է Лента.ру-ն:
Դեպքը տեղի է ունեցել Շրի Լանկայում, ուր նա մեկնել էր հանգստնալու իր ընկերների հետ: Ականատեսները տեսել են`ինչպես է կոկորդիլոսը նրան քաշում-տանում ջրի տակ:
Լրագրողն անհետացել է Էլեֆանթ Ռոք ծովախորշում: Ականատեսի խոսքով` այնտեղ գնում են զբոսաշրջիկները և տեղացիները, դա գրանցված առաջին նման դեպքն է:
Փրկարարները որոնում են լրագրողի մարմինը: