|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ նախկին վարչապետ և պատգամավոր Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը, թե Հայ Առաքելական եկեղեցին 2 անգամ նախաձեռնել է հայոց պետականության «կամավոր» մահը, կատարյալ անգրագիտություն է:
Դիտարկմանը՝ ըստ Սահմանադրության` եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, բայց այսօր մուտք է գործել բանակ ու դպրոց, ԱԺ փոխխոսնակը հակադարձեց. «Լավ է արել, բա ի՞նչ պետք է անի: Բա կարո՞ղ է աղանդավորական շարժումներն անեն: Եկեղեցին մեր սուրբ եկեղեցին է, և պետք է եկեղեցու ժամերն ավելացնեն դպրոցներում: Ու ոչ միայն դպրոցում, բուհում էլ, ձեր շրջապատում էլ: Ո'չ պոռնկություն են քարոզում, ո'չ էրոտիկա: Եկեղեցին պետք է քարոզի, ու շատ ճիշտ է, որ բանակում «Հայր մեր»-ով են սկսում: Պիտի պառլամենտում էլ, ամեն տեղ էլ մենք կարողանանք ունենալ այդ հոգևոր զարթոնքը»: