|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարությունը լավ է աշխատում՝ ապահովելով տնտեսական ակտիվ տեմպեր. խորհրդարանում լրագրողներին վստահեցրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Տնտեսական ակտիվության տեմպերը՝ վեց տոկոսից ավելի, կարծում եմ, դրական միտումներ ապահովում են, և ես կարող եմ ասել, որ կառավարությունը, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, քաղաքական մեծամասնության հետ մեկ քաղաքական թիմ է», - ընդգծեց նա:
Շարմազանովը նշեց, որ Կարապետյանի գլխավորած կառավարությունն իրականացնում է խորհրդարանում հավանության արժանացած ծրագիրը։
Դիտարկմանը՝ շոշափելի արդյունքներ չեն զգացվում, նա չհամաձայնեց և նշեց, որ արտահանումը շեշտակի աճել է, տուրիզմի ոլորտում է աճ գրանցվել։ «Մենք տեսնում ենք այն դրական միտումները, որ կառավարությունն իրականացնում է, և մենք աջակցում ենք այդ կառավարությանը»,- ասաց Շարմազանովը։