|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ, իբրև նախնական օր, կարելի է ընդունել Շարմազանովի առաջարկը` հունիսի 18-ը դարձնել ընդդիմության պատմական հաղթանակի օր: «Այնուհետև կարծում եմ` ուրիշ օրեր էլ կլինեն, երբ իսկապես կարձանագրվի իրական հաղթանակ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե, ըստ Շարմազանովի, Համլետի հարցն էր` լինել, թե չլինել, իսկ այս օրերին ընդդիմության գլխավոր հարցն է` գրանցվել, թե չգրանցվել, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Կարծում եմ` հակառակն է, այսօր քաղաքական մեծամասնության հարցն է` լինել, թե չլինել, իրենք արդեն սահմանի վրա են»: