Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքելով armtimes.com-ի «ԱԺ-ի բուֆետը կռվախնձոր՝ ռեփերի և հրուշակագործի միջև. ի՞նչ կապ ունի Արա Բաբլոյանը» վերտառությամբ հոդվածին՝ պարզաբանել է կառույցի բուֆետի շուրջ բարձրացած աղմուկը: Մասնավորապես՝ տեղեկացրել էինք, որ ԱԺ բուֆետը շուտով կառավարվելու է նոր ՍՊԸ-ի կողմից, իսկ ներկա ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանն armtimes.com-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Ազգային ժողովի ղեկավարությունը ցանկանում է մրցույթ անցկացնել:
ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը armtimes.com-ին տեղեկացրեց, որ այս պահին մրցույթ անցկացնելու մտադրություն չկա, հստակեցվում են միայն մրցույթի անցկացման կանոնները:
Բաբայանն անդրադառնալով երգիչ ՀՏ Հայկոյին պատկանող ընկերության կողմից բուֆետի կառավարման տեղեկություններին՝ նշեց, որ երգչից բացի ևս 5 ընկերության սեփականատեր եկել և ուսումնասիրել են բուֆետի տարածքը, սակայն դա չի նշանակում, որ նրանցից որևէ մեկն է ղեկավարելու:
«ՀՏ Հայկոյից բացի սպասարկման ոլորտի 4-5 ընկերություն եկել և որոշակի ուսումնասիրություններ է կատարել, որովհետև մինչև մրցույթին մասնակցելը որպես բիզնեսմեն պետք է ուսումնասիրեն: Բնականաբար՝ հիգիենիկ վիճակները պետք է ուսումնասիրեն, թե դա ինչպես պետք է շտկեն, պետք է հասկանան, թե տարածքում ինչպիսի օդափոխման համակարգ պետք է լինի, ինչպիսի վառարաններ պետք է լինեն»,-եզրափակեց Բաբայանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: