|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը դժգոհել է իրեն հաճախակի ուղղվող քաղաքական հարցերից:
Ըստ Demokrathaber-ի՝ ֆրանսիական թերթին տված հարցազրույցում Փամուքը խոսել է իր նոր՝ «Գլխումս տարօրինակություն է» գրքի մասին, և նրան զայրացրել է քաղաքականության մասին խոսելու առաջարկը:
«Իմ գիրքը չընթերցած մարդիկ հարց են ուղղում իմ երկրում քաղաքականության մասին: Իսկ ես ակնկալում եմ իմ վեպի վերաբերյալ քննարկումներ: Կյանքիս վեց տարիները տրամադրել եմ նոր գիրքս գրելուն, իսկ ինձ ուղղվող առաջին հարցը «Էրդողանի մասին ի՞նչ եք մտածում» է: 650 էջանոց գիրք ես գրում և առաջին հարցը դարձյալ Էրդողանի մասին է»,- դժգոհել է Փամուքը: