|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2016-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել էր, որ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված ստեղծագործություն է գրում: Մշակույթի նախարար ինքն է մաեստրոյին պատվիրել նման ստեղծագործություն գրել:
Yerkir.am-ի հետ զրույցում Մանսուրյանը նշեց, որ ստեղծագործության վրա շարունակում է աշխատել: Մաեստրոն տեղեկացրեց, որ բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ է աշխատում` Անտաշյանը ստեղծագործության բառերն է գրել:
«Ստեղծագործությունը մեծ երգչախմբի` մանկական երկու երգչախմբերի, սիմֆոնիկ նվագախմբի և մենակատար բարիտոնի համար մի գործ է` 8-10 րոպե տևողությամբ: Հիմա չափազանց լարվածորեն աշխատում եմ այդ գործի վրա, հուսամ` մինչև մարտի 15-ը կվերջացնեմ և այն իր կյանք մտնելու ճանապարհին կհայտնվի, այսինքն` նոտաները պետք է արտագրվեն, փորձեր լինեն»,-ասաց մաեստրոն:
Նա նշեց նաև, որ դեռևս չի որոշել, թե ինչ խորագիր է ունենալու ստեղծագործությունը: