|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Օրերս անհայտ անձինք կրակել էին Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա տեղադրված` Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու վրա։ Այս մասին Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նաև լուսանկար է հրապարակել, որում պարզ երևում է, որ արձանի գլխի հատվածում կան փամփուշտների տեղեր:
Սաղաթելյանը գրում է նաև, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրել է հուշակոթողի և հարակից տարածքի պահպանության վիճակը, մարզպետին ներկայացրել առաջարկություններ կիսանդրու վերականգման և հարակից տարածքի պահպանության ուղղությամբ, որից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները: «Այժմ Նժդեհի արձանն ունի արժանավայել տեսք։ Վանդալիզմի նման դրսևորումներից խուսափելու նպատակով մարզպետը հանձնարարել է համապատասխան մարմիններին ուժեղացվել Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը»,- գրում է Սաղաթելյանը:
