|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 28-ին ընդունել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Աբխազիայի հետ հարաբերությունները զարգանում են բնական ձեւով, ինչի վկայությունն են խորհրդարանական պատվիրակությունների փոխադարձ այցերն ու հանդիպումները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբխազիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն բոլոր ռեսուրսները՝ համագործակցությունն ընդլայնելու ու բազմակողմանի դարձնելու ուղղությամբ:
Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակել չճանաչվածության կամ մասնակի ճանաչվածության պայմաններում այլ երկրների հետ շփումների, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, փոխնախագահ Դավիթ Մելքումյանը, ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը: